80 մարդ է զոհվել Հնդկաստանում վերջին շրջանում խոշորագույն  ջրհեղեղի արդյունքում: Ավելի վաղ խոսվում էր 60 սպանվածների մասին:

Տարերքը մոլեգնել է արեւելյան Ասսամ նահանգի տարածքում: Այդ տարածաշրջանում անձրեւներ են տեղում արդեն երկու շաբաթից ավելի: Ներկայումս հեղեղված են ավելի քան 2 հազար գյուղեր, ջրհեղեղը տարածվել էր 70 հազար հեկտար ցանքատարածությունների վրա: Փրկարարական ծառայությունները փորձում են վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը բնակավայրերի միջեւ:

Տուժածներին ապահովում են ջրով, սնունդով եւ դեղամիջոցներով: Ասսամ նահանգում ջրհեղեղներ տեղի են ունենում պարբերաբար, հատկապես ամռանը: