Ինը թուրք սպայի սեռական բռնության եւ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածով նախատեսված «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանք է առաջադրվել` դասերի ժամանակ «Գահերի խաղ» սերիալը ցուցադրելու համար:
Սերիալը ցուցադրվել է ռազմական ակադեմիայում անգլերենի դասերի ժամանակ` որպես ուսումնական նյութ, հաղորդում է «Hürriyet Daily News»-ը:
Ակադեմիային վարչակազմն անանուն նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ ֆիլմը պարունակում է «այլասերվածություն», իսկ թուրքերը ներկայացված են որպես «բարբարոս ցեղեր` այլասերված կրոնական ծիսակարգերով»:
Սերիալն ուսումնասիրելու համար ստեղծված հատուկ կոմիտեն եւս համաձայնել է նշված մեղադրանքների հետ:
Ինը սպաների գործի հետաքննությունը շարունակվում է:




























