Մի քանի հանրաճանաչ ինտերնետ-ծառայությունների եւ կայքերի աշխատանքում խափանումներ են արձանագրվել` հունիսի 30-ի գիշերը լրացուցիչ վայրկյան ավելացնելու պատճառով:

Reddit լրատվական կայքի ադմինիստրատորներն իրենց պաշտոնական միկրոբլոգում հայտնել են, որ կայքը կարող է անհասանելի լինել Cassandra տվյալների բազայի կառավարման համակարգում ընդհատումների պատճառով: Այդ ընդհատումների պատճառն է դարձել նահանջ վայրկյանը, ճշգրտել են նրանք, գրում է Wired-ը:

Mozilla  ընկերության ներկայացուցիչը նշել է, որ «լրացուցիչ վայրկյանի» ավելանալուց հետո դադարել են  աշխատել Java հավելվածի սերվերները:

Ժամանակի սինխրոնացման սխալը բերել է  Amadeus տոմսերի  պատվիրման  համակարգի աշխատանքների  ընդհատումների: Այդ պատճառով ավստրալական Qantas  ընկերությունը ստիպված է եղել չեղյալ հայտարարել մինչեւ 50 թռիչքներ:

«Լրացուցիչ վայրկյանի» խնդիրն ազդել է այնպիսի ռեսուրսների վրա, ինչպիսիք են LinkedIn սոցիալական ցանցը, Foursquare գեոլոկացիոն ծառայությունը եւ որոնող StumbleUpon-ը: