Երկօրյա աշխատանքային այցով Կիեւում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` հուլիսի 2-ին, հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նկատի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը եւ Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին աշխատանքային այցով մեկնել է Կիեւ:
Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի եւ բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին մայրաքաղաք Կիեւում դիտել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012» եզրափակիչ խաղը:



























