Ռուսաստանի Սարատովի շրջանի «Շանսոն» սրճարանի տեր 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը եւ նրա 21-ամյա ազգական Գառնիկ Հովասափյանը դաժան ծեծի են ենթարկել Պատիժների իրականացման դաշնային ծառայության (ՊԻԴԾ) երկու սպաների, քանի որ նրանք հրաժարվել էին վճարել 1,5 հազար ռուբլի հաշիվը:
Ծեծի զոհեր են դարձել ներքին ծառայության 32-ամյա մայոր, թիվ 10 ջոկատի պետ Յուրի Ռուլեւը եւ նրա 28-ամյա ծառայակից գնդապետ Վլադիմիր Դուխնովսկին: Երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել:
Մայորն ստացել է գանգուղեղի փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում եւ պարանոցային ողի վնասվածք: Իսկ գնդապետը, բացի վերը թվարկվածներից, ունի նաեւ գլխի վնասվածքներ, ներքին ծնոտի փակ կոտրվածք եւ կրծքավանդակի վնասվածք, հայտնում է «Վզգլյադ ինֆոն»:
Ըստ հետաքննության` «Շանսոն» սրճարանի տեր Արմեն Հովհաննիսյանը եւ նրա ազգական Գառնիկ Հովասափյանը ծագումով Հայաստանից են, սակայն նեկայումս նրանցից մեկն ունի ռուսական քաղաքացիություն, իսկ մյուսն ապրում է միգրացիոն քարտով:


























