Լոռիի մարզի Ալավերդի քաղաքում գնացքի տակ է ընկել 49-ամյա Նելլի Աբրամովան եւ տեղում մահացել` բաժանվելով 2 մասի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցվում տեղեկացրեց Լոռիի մարզի Մեծ Այրումի գյուղապետ Պապիկ Առուշանյանը: Մահացածը հենց նույն գյուղի բնակիչ է:

Նելլի Աբրամովան ծնվել է Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքում եւ Մեծ Այրում է արտագաղթել 1988 թվականին: Նա ունի մեկ որդի:

Գյուղապետը նշեց, որ որդին մոտավորապես 26 տարեկան է: Նրա խոսքով, կինը չի աշխատել եւ գնացել է Ալավերդի` գնումների նպատակով:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ տեղի ունեցածն ինքնասպանություն լինի, Առուշանյանը պատասխանեց. «Չի կարող նման բան պատահած լինի»: