«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 2-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 419 դրամ: Նախորդ` հունիսի 29-ի նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.09%-ով կամ 0.39 կետով: Դոլարն այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է բորսայում հատում 419-ի սահմանագիծը:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 3.05 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում ավելացել են այն փոխանակման կետերն ու բանկերի մասնաճյուղերը, որոնք դոլար գնում են 418 դրամով: Դոլարի վաճառքի առավել տարածված փոխարժեքը 420 դրամն է:
Forex միջազգային շուկայում այսօր առավոտյան եվրոյի փոխարժեքը բարձր էր 1.26 դոլարից (մինչեւ 1.2638 դոլար), սակայն այնուհետ իջավ 1.26-ից` եվրոյի գոտու վերաբերյալ վիճակագրական հրապարակումների սպասումների ազդեցությամբ:
Ռուսական ռուբլին այսօր արժեւորվել է դոլարի նկատմամբ` 1 դոլարը գնահատվում է 32.5287 ռուբլի:


























