Ստավրոպոլում «ՎԱԶ-2114» մեքենայի վարորդը, լուսացույցի կարմիր լույսի տակ կանգ առնելով, 3 անգամ օդ է կրակել տրավմատիկ ատրճանակից: Այնուհետեւ դուրս է ցատկել մեքենայից երթեւեկելի մաս եւ սկսել լեզգինկա պարել:

Ինչպես հայտնում է  «Ինտերֆաքսը», երբ վառվել է կանաչ լույսը, պարողը նստել է մեքենան եւ անհետացել դեպքի վայրից: 

Հարուցվել է քրեական գործ` «Անհամապատասխան վայրում զենքով կրակելը» հոդվածի հատկանիշներով, հայտնել են ոստիկանության շրջանային բաժանմունքում: 

Խախտողին կարող է 2 հազ. ռուբլուց մինչեւ 5 հազար ռուբլու տուգանքի պատիժ սպառնալ, ինչպես նաեւ զենքի ձեռքբերման եւ պահպանման արգելք` 1-ից մինչեւ 3 տարի ժամկետով: