Սոչի քաղաքում մերկ տղամարդը վազել է փողոցներով եւ անցորդներին սպառնացել ատրճանակով: Ահաբեկչված քաղաքացիները ահազանգել են ոստիկանություն, ինչից հետո խուլիգանին ձերբակալել են: Ընդ որում, նա առանձնակի դիմադրություն ցույց չի տվել:

Խուլիգանը Ստավրոպոլի 20-ամյա բնակիչ էր, ում մոտից առգրավել են գազային ատրճանակ:

Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ թմրանյութ է օգտագործել, վրայից էլ լաք է խմել: Երբ նա ուշքի է եկել, ասել է, թե այդկերպ է ժամանակ անցկացնում: