Թուրքիայի ռազմական հրամանատարությունն այսօր օդ է բարձրացրել թվով 6 F-16 կործանիչներ` ի պատասխան սամանի մոտ սիրիական ուղղաթիռների տեղակայման: Այդ մասին հայտնել է թուրքական զինված ուժերի ներկայացուցիչը:
Կործանիչների թռիչքներն իրականացվել են երկրի հարավում գտնվող Ինջիրլիկեի ավիակայանից: Սա վկայում է սպառնալիքի գնահատման վարչապետ Թայիփ Էրդողանի հայտարարության մասին` կապված հունիսի 22-ին Սիրիայում ոչնչացված թուրքական կործանիչի հետ, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ թուրքական ռազմաօդային ուժերն արդեն մի քանի թռիչք իրականացրել էին սահմանամերձ օդային տարածքում: Ըստ Թուրքիայի գլխավոր գրասենյակի` հունիսի 30-ին Մի-8 եւ Մի-17 սիրիական ռազմաօդային ուժերի ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել թուրքական սահմանից 6,4 կմ հեռավորության վրա:




























