Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հիասթափեցրել է ֆինանսական բուրգերի ավանդատուներին: Պետությունը չի կարող նրանց համար պատասխանել, ասել է նա` «Եդիանայա Ռոսիայի» ակտիվի հետ հանդիպմանը: Վարչապետը նկատել է, որ շատերը պարզապես ակնկալում են առանց ջանքերի եկամուտներ ունենալ: Նա նույն պահին պարզաբանել է, թե խոսքը շատ մարդկանց մասին չէ, ովքեր իրենց վաստակած գումարներն են ներդրել եւ կորցրել:

«Այստեղ վերահսկողության հարց է: Բայց մենք պարտավոր ենք քաղաքակրթել մեր մարդկանց: Չի կարելի MMM խաղալ երեք անգամ շարունակ: Եթե մեկը գումար է ներդրել ու կորցրել, ապա նույն սուբյեկտը նրան կանչում եւ կրկին առաջարկում է գումար ներդնել, ինչո՞ւ պիտի պետությունը պատասխանի դրա համար»,- նշել է Մեդվեդեւը:

Նշենք, որ Սերգեյ Մավրոդին անցած տարի մեկնարկեց իր MMM-2011 նախագիծը: