Իրանը եռօրյա զորավարժանքներ է անցկացնում: Ինչպես հայտնել են իրանական իշխանությունները, զորավարժանքներն սկսվել են այսօր` հուլիսի 2-ին, նրանցում կգործարկվեն «Զեմլյա-զեմլյա» տեսակի հրթիռներ, որոնցից մի մասի հեռավորությունը հնարավորություն է տալիս հասնել Իսրայել եւ հարավային Եվրոպայի երկրներ:
Զորավարժանքները հնարավորություն կտան Իրանին համապատասխան քայլեր ձեռնարկել այլ երկրների կողմից ցանկացած թշնամական գործողությունների դեպքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոն:
Մեկ օր առաջ` հուլիսի 1-ին, ուժի մեջ է մտել ԵՄ-ի կողմից կիրառված բեռնագելքը իրանական նավթի ներկրման նկատմամբ: Ավելի վաղ ԱՄՆ-ն Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել, որոնք արգելում էին իրանական բանկերի հետ ֆինանսական գոծողություններ անցկացնել:




























