17-ամյա վրացուհին մտադիր է կապկպված լողալ Թուրքիայի Դարդանելի նեղուցով: «Կողքիսյան ոճի» լողը նա պատրաստվում է իրականացնել օգոստոսի 30-ին:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, այդկերպ նա նշելու է իր ուսուցչի` պրոֆեսոր Հենրի Կուպրաշվիլիի նույնօրինակ լողի 10-ամյակը:

Հուլիսի 1-ին օպերային երգչուհի Լադո Աթանելին եւ նրա կինը հազար եվրո են փոխանցել լողորդուհու հաշվին:

Անա Լոմինաձեն կդառնա առաջին կինը, ով այդ ոճով կանցնի Դարդանելի նեղուցը: Հենց այդ ոճն են սովորեցնում վրացական ռազմական նավաստիներին: