Ամերիկյան Holland America Line զբոսանավին թույլ չեն տվել մուտք գործել Մարոկկո, քանի որ նավի 1600 ուղեւորները նույնասեռականներ են եղել, իսկ նույնասեռականությունը Մարոկկոյում խստագույնս արգելքի տակ է:

Ինչպես հաղորդում է Focus հանդեսը, տուրիստական տեղեկագրերում հատուկ նշում են, որ նույնասեռականությունն այդ երկրում քրեորեն պատժելի արարք է համարվում, ինչպես եւ ցանկացած արտամուսնական սեռական կապ եւ դատապարտվում է 6 ամսից մինչեւ երեք տարվա ազատազրկման:

Ամերիկացիները միայն ցանկանում էին այցելել Հասան 2-րդի մզկիթ եւ Կասաբլանկայի որոշ շուկաներ: Սակայն կառավարությունն անմիջապես արգելք է դրել` չսպասելով հնարավոր սադրանքների: