Հայաստանի ֆինանսների նախարարությունը ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստի հաստատմանն է ներկայացրել այն երկրների (գոտիների) ցանկը, որոնք Հայաստանի կողմից ճանաչվելու են որպես օֆշորային (հարկման արտոնյալ ռեժիմ ունեցող):

69 երկրներ (կամ դրանց մասեր) ճանաչվելու են օֆշորային: Դրանց թվում ներառվել է նաեւ Շվեյցարիան: Մյուսները մեծամասամբ գաճաճ պետություններ են կամ կղզիներ:

Նշենք, որ Շվեյցարիան 2009 թ. օֆշորային է ճանաչվել նաեւ Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպության կողմից: Շվեյցարիան պարզեցրել է օտարերկրյա ընկերությունների գրանցման պայմանները, եւ սահմանել արտոնյալ հարկային ռեժիմ այն ընկերությունների համար, որոնք գրանցվում է Շվեյցարիայում, սակայն գործունեություն իրականացնում են այլ երկրներում:

Ստորեւ ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որոնք ՀՀ ֆինանսների նախարարության առաջրկով պետք է ճանաչվեն օֆշորային.

1. Անդորայի Իշխանություն
2. Անթիլյան կղզիներ (Նիդերլանդներ)
3. Անտիգուա եւ Բարբուդայի Պետություն
4. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (միայն հետեւյալ տարածաշրջաններում)

1) Գուամ կղզի
2) Դելավեր նահանգ
3) Պուերտո Ռիկոյի Համագործակցություն
4) Վայոմինգ նահանգ
5) Վիրջինյան կղզիներ
6) Օրեգոն նահանգ

5. Արուբա կղզի (Նիդերլանդներ)
6. Բահամյան կղզիների Համագործակցություն
7. Բահրեյնի Թագավորություն
8. Բարբադոս
9. Բելիզ
10. Բրունեյ-Դարուսսալամ Պետություն
11. Գայանայի Կոոպերատիվ Հանրապետություն
12. Գվադելուպ
13. Գվատեմալայի Հանրապետություն
14. Գրենադա
15. Դոմինիկայի Համագործակցություն (Դոմինիկա կղզի)
16. Դոմինիկյան Հանրապետություն (Հաիթի կղզի)
17. Թանժեր (Մարոկկոյի Թագավորություն)
18. Թոնգայի Թագավորություն
19. Իռլանդիայի Հանրապետություն (միայն Դուբլին եւ Շաննոն քաղաքների տարածքում)
20. Լաբուանի Դաշնային Տարածք (Մալայզիա)
21. Լիբանանի Հանրապետություն
22. Լիբերիայի Հանրապետություն
23. Լիխտենշտեյնի Իշխանություն
24. Լյուքսեմբուրգի Դքսություն
25. Կամարյան կղզիներ (Ֆեդերալ Իսլամական Հանրապետություն)
26. Կանարյան կղզիներ (Իսպանիայի Թագավորություն)
27. Կիպրոսի Հանրապետություն
28. Կուկի կղզիներ (Նոր Զելանդիա)
29. Կոստա Ռիկայի Հանրապետություն
30. Սյանգան (Հոնգկոնգ) (Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ վարչական շրջան)
31. Ճամայկա
32. Մադեյրա կղզի (Պորտուգալական տարածք)
33. Մալդիվյան Հանրապետություն
34. Մալթայի Հանրապետություն
35. Մակաո (Աոմին) (Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ վարչական շրջան)
36. Մավրիկիայի Հանրապետություն
37. Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն
38. Մարիանյան կղզիներ
39. Մարշալյան կղզիների Հանրապետություն
40. Միացյալ Արաբական Էմիրություններ (միայն Դուբայ քաղաքի տարածաքում)
41. Միացյալ Թագավորության անդրծովյան տարածք (միայն հետեւյալ տարածաշրջաններում)

1) Անգիլիա կղզի
2) Բերմուդյան կղզիներ
3) Թերքս եւ Կայքոս կղզիներ
4) Կայմանյան կղզիներ
5) Հարավային Գեորգիա կղզի
6) Հարավային Սանդվիչյան կղզի
7) Մեն կղզի
8) Մոնտսերատ
9) Նորմանդիան կղզիներ (Ջերսի եւ Հերնսի կղզիներ, Սարկ, Օլդերն)
10) Չագոս կղզի
11) Ջիբրալթար
12) Վեստ Ինդիա
13) Վիրջինյան կղզիներ

42. Միացյալ Մյանմայի Հանրապետություն
43. Միկրոնեզիա
44. Մոնակոյի Իշխանություն
45. Նաուրույի Հանրապետություն
46. Նիգերիայի Հանրապետություն
47. Նիուե կղզի (Նոր Զելանդիա)
48. Շվեյցարիա
49. Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալական Հանրապետություն
50. Չերնոգորիայի Հանրապետություն
51. Պալաուի Հանրապետություն
52. Պանամայի Հանրապետություն
53. Ջիբութիի Հանրապետություն
54. Սամոայի Անկախ Պետություն
55. Սան Մարինոյի Ամենախաղաղ Հանրապետություն
56. Սեյշելյան կղզիների Հանրապետություն
57. Սենթ Լյուսիա կղզի
58. Սենթ Վինսենթ եւ Գրենադինների Հանրապետություն
59. Սենթ Քիթս եւ Նեւիս Դաշնություն
60. Սինգապուրի Հանրապետություն
61. Սուրինամ
62. Վանուատուի Հանրապետություն
63. Տանզանիայի Միացյալ Հանրապետություն
64. Տրինիդադի եւ Տոբագոյի Հանրապետություն
65.  Ուրուգվայ
66. Քամպիոնե
67. Ֆիլիպինների Հանրապետություն
68. Ֆիջի Անկախ Դեմոկրատական Հանրապետություն
69. Ֆրանսիայի Հանրապետություն (միայն հետեւյալ տարածաշրջաններում)

1) Գվիանա (Ֆրանսիական Գվիանա)
2) Կերգելեն կղզի
3) Ֆրանսիական պոլինեզիա