Շրի-Լանկայում ոստիկանությունը ձերբակալել է 53 մարդու, որոնք հրաժարվել էին միանալ մոծակների դեմ պայքարի արշավին: Նրանց տների մոտ չեն չորացվել ճահիճները:
Տեղական իշխանությունների պնդմամբ, չորացնելով ճահիճները` կարելի է արդյունավետ պայքարել վարակ տարածող մոսկիտների դեմ: Ոստիկանությունը հակամոսկիտային պայքարի շրջանակներում խոշոր արշավ է իրականացրել` ծուզարկելով Կոլոմբոյի 11,5 հազար տուն:
Ճահճային տարածքի բնակիչներին սաբոտաժի մեղադրանք է առաջադրվել: Նրանց տուգանքներ, անգամ ազատազրկում է սպառնում մինչեւ կես տարի ժամկետով:
Դենգե տենդը տեւում է մոտ հինգ օր եւ ուղեկցվում է ուժեղ ցավերով: Այս տարի հիվանդությունը հայտնաբերվել է 15 հազար մարդու մոտ, զոհվել է 74 մարդ:




























