Լիբիայի իշխանությունները ազատ են արձակել Միջազգային քրեական դատարանի չորս աշխատակիցների, որոնց ձերբակալել էին Զինտանայում:

ՄՔԴ փաստաբան Մելինդա Թեյլորը ձերբակալվել էր Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիին կասկածելի փաստաթղթեր փոխանցելու կասկածանքով: Նույն մեղադրանքով ձերբակալել էին նրա թարգմանչուհուն` Հելեն Ասաֆին:

Նրանց հետ գտնվող ՄՔԴ երկու ներկայացուցիչները որոշել էին մնալ:

Ավելի վաղ Լիբիայի իշխանությունները մերժել էին Սեյֆ ալ-Իսլամին Միջազգային քրեական դատարանին հանձնելու պահանջը եւ որոշել նրան դատել հայրենիքում:

Սպանված գնդապետ Մուամար Քադաֆիի որդին ձերբակալվել էր նոյեմբերի վերջին Լիբիայի հարավում: Նա օգոստոսից թաքնվում էր եւ փորձում անցնել հարեւան Նիգեր: