Վրաստանի կառավարությունը 2013 թվականից սկսելու է յուրաքանչյուր վրացական ընտանիքի հազար լարիի (620 դոլար) վաուչերներ վճարել 4 տարվա համար: Այդ մասին պաշտոնյաների հետ հանդիպմանը հայտնել է նո վարչապետ Վանո Մերաբիշվիլին:

«Կան բազմաթիվ խնդիրներ, որ հուզում են յուրաքանչյուր ընտանիքի, ուստի ես հանդես եմ գալիս նոր նախաձեռնությամբ, ըստ որի յուրաքանչյուր ընտանիքի հաջորդ տարվանից հազար լարի գումար կտանք` նախատեսված 4 տարվա ընթացքում: Թող ամեն ընտանիք ինքը որոշի, թե ինչի վրա ծախսի այդ գումարը»,- ասել է Մերաբիշվիլին:

Նոր վարչապետը նաեւ հայտնել է, որ մտադիր է Վրաստանում 15 նոր ՀԷԿ-եր կառուցել:

Մերաբիշվիլին վարչապետի պաշտոնը ստացել է խորհրդարանական ընտրություններից առաջ, որ կայանալու են այս տարվա հոկտեմբերին: Նաեւ 2013-ին Վրաստանում կայանալու են նախագահական ընտրությունները, որոնց Սահակաշվիլին չի կարող մասնակցել: