Աշխարհահռչակ Facebook սոցիալական ցանցի առաջին ներդրողներից մեկը` Փիթեր Թիլը հայտնել է, որ հուլիսի 11-ին ԱՄՆ-ում մեկնարկում է առաջին շոուն, որը ընթացքում կորոնեն հանճարներ, ովքեր ունակ կլինեն կրկնել Մարք Ցուքերբերգի եւ Սթիվ Ջոբսի սխրանքները:

Ներկայումս ԱՄՆ բոլոր քաղաքներում երիտասարդ հանճարների քասթինգներ են անցկացվում, որոնցից 20-ը կմասնակցեն «20 Under 20: Transforming Tomorrow» ծրագրում, որը կհեռարձակվի տեղական CNBC ալիքով:

Կազմակերպիչների մտահղացմամբ, մինչեւ 20 տարեկան երկու տասնյակ երիտասարդներ կմրցակցեն «Սիլիկոնային հովտի նոր դեմքը» կոչման համար:

Ծրագրի գաղափարն այն է, որ ամեն շաբաթ հեռուստաշոուից կհեռանա ամենաթույլ մասնակիցը: Բոլոր մրցույթներն ու դժվարությունները հաղթահարած մասնակիցը հնարավորություն կստանա իրականացնել բարձր տեխնոլոգիաներին նվիրված սեփական նախագիծը:

Եզրափակչում հաղթողին սպասում է 100 հազար դոլար մրցանակ: հենց այդ գումարն էլ թույլ կտա նրան իրականացնել իր երազանքը եւ բացել սեփական բիզնեսը, հաղորդում է Life News-ը:

Ամեն շաբաթ ծրագրին մասնակցող 10 տղաներին եւ 10 աղջիկներին կայցելեն ամենահաջողակ գործարարները, ովքեր նրանց արժեքավոր խորհուրդներ կտան, որոնք օգտակար են զրոյից բիզնես սկսելու համար: