Շոտլանդացի դիետոլոգն ու գործարարը պնդում են, որ իրենց հաջողվել է դիետիկ հավասարակշռված պիցցա ստեղծել, որը թույլ է տալիս ճիշտ սնվել: Նոր պիցցան պարունակում է մարդուն մեկ օրվա համար անհրաժեշտ կալորիայի` սպիտակուցների, ածխածինների, վիտամինների եւ հանքանյութերի 30 տոկոսը:

C վիտամինի պարունակությունն ավելացնելու համար, տոմատի մածուկի մեջ հեղինակները բիբար են ավելացրել:

Բացի այդ, ինչպես պնդում են դիետոլոգն ու բիզնեսմենը, իրենց ստեղծած յուրաքանչյուր պիցցա իր մեջ պարունակում է կալիումի, մագնիումի, աղաթթվի եւ վիտամին A-ի անհրաժեշտ քանակությունը: Նորույթը կվաճառվի սառեցված վիճակում, քանի որ հեղինակների կարծիքով, միայն այդպես կարելի է պիցցայում առավելագույնս պահպանել սննդարար տարրերը, գրում է Utro.ru-ն: