Ռուսաստանի Յարոսլավլի մարզի Սուրինսկոյե գյուղի մոտ, հուլիսի 1-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների ու տեղի բնակիչների խմբի միջեւ, որոնց շարքում եղել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության 36-ամյա մոսկվացի աշխատակիցը:

Միջադեպի հետեւանքով տուժել է ուժային կառույցի աշխատակիցը, նրա ընկերը, ինչպես նաեւ երեք ադրբեջանցիներ:

Ինչպես հաղորդում է Vesti.az-ը, վիճաբանությունն սկսվել է նրանից, որ ադրբեջանցիները հանգստավայրում շատ բարձր երաժշտություն են միացրել եւ հաշվի չեն առել իրենց արվող դիտողությունները: Սկսվել է հրաձգություն, որի հետեւանքով հիշյալ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց:

Միջադեպը շարունակություն է ունեցել հուլիսի 2-ին: Հիվանդանոցի մոտ, որտեղ տեղափոխել էին ադրբեջանցիներին, հավաքվել է նրանց հարազատների բազմությունը: Քիչ անց հիվանդանոց են ժամանել ՕՄՕՆ-ի աշխատակիցները 6 մեքենաներով եւ սկսել են քշել ադրբեջանցիներին: Արդյունքում եւս երեք վիրավոր եւ երեք` ծեծված: Եվս մեկ ադրբեջանցի կարողացել է դեպքի վայրից դիմել փախուստի եւ հիմա թաքնվում է անտառում:

Միաժամանակ Յարոսլավլի ադրբեջանցիների ազգային մշակութային ինքնավարության ղեկավար Ասման Հուսեյնովը Vesti.Az-ին հայտնել է14 ադրբեջանցի ծեծվածների մասին, որոնցից 12-ը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: