Կարմիր խաչի միջազգային կամիտեի նոր նախագահ, շվեյցարացի Պետեր Մաուրերն անցել է իր պարտականությունների կատարմանը: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Մաուրերին այդ պաշտոնում ընտրել են 2011 թվականի հոկտեմբերին` ԿԽՄԿ գլխավոր ասամբլեայի նիստում:

Կոմիտեի ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է Յակոբ Կելենբերգերին, ով կազմակերպությունը ղեկավարել է 12 տարի` 2000 թվականից ի վեր:

Նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հումանիտար կազմակերպություն է, ով ողջ աշխարհում գործունեություն է ծավալում չեզոքության եւ անաչառության սկզբունքներից ելնելով:

ԿԽՄԿ-ն հիմնադրվել է 1863 թվականին շվեյցարացի Անրի Դյունանի կողմից: