Թերթը գրում է, որ մի քանի օր է՝ ոստիկանության համակարգում լուրեր են շրջանառվում, թե կադրային փոփոխություններ են սպասվում նաեւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում:
«Ըստ մեր աղբյուրների՝ Վովա Գասպարյանն առաջիկա օրերին վարչության պետ Սերոբ Հարությունյանին պատրաստվում է պաշտոնանկ անել եւ նշանակել 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ:
Նշենք, որ Սերոբ Հարությունյանը նույն Գասպարյանի հրամանով մոտ երկու ամիս առաջ էր նշանակվել այս պաշտոնին: Նրա նշանակվելուց հետո լուրջ դժգոհություններ եղան, բազմաթիվ օպերներ ազատվեցին աշխատանքից: Հիմա, փաստորեն, հերթը պետինն է»,- գրում է «Հրապարակը»:


























