Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 30-ին ՀՀ-ում ՌԴ  սահմանապահ զորքերի N զորամասերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել:

36-ամյա Վահան Գեւորգյանը ժամը 17:00-ի սահմաններում գնացել է Բերքաշատ գյուղում գտնվող զորամասի անցագրային կետ եւ հանկարծակի սկսել է վիճաբանել մի զինծառայողի հետ: Գեւորգյանն անգամ քաշքշուկ է սկսել, ինչի պատճառով դարպասի փեղկը հարվածել է զինվորի դեմքին եւ վնասվածք պատճառել նրան:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը եւ նշեցին, որ հանգամանքները դեռեւս պարզվում են: