2012 թվականին Ռուսաստանում այլատյացության եւ անհանդուրժողականության հետեւանքով զոհվել է 5 մարդ, 80-ից ավելին տուժել են: 

Այդ մասին  «Ինտերֆաքսին» հայտնել են իրավապաշտպանական  «Սովա» կենտրոնում: Ըստ կազմակերպության տվյալների` 2012 թվականի սկզբից ռասիստական բռնության համար երկրում 35 մարդու նկատմամբ կայացվել է 9 մեղադրական դատավճիռ:

Իրավապաշտպանները կարծում են, որ ամենից հաճախ Ռուսաստանում ծայրահեղական-ազգայնականների հարձակման թիրախ են դառնում Կովկասից եւ Միջին Ասիայից եկածները, երիտասարդական ենթամշակույթի եւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները: