Ռուսական Անգարսկում վառվում է  նավթի պահեստը: Ըստ նախնական տվյալների` զոհվել է 2 մարդ, մեկը` տուժել: Պահեստը գտնվում է   «Դելտակոմ»  ընկերության արտադրական տարածքում:

Հրդեհի մասին տեղեկությունն ստացվել է հուլիսի 3-ին` մոսկովյան ժամանակով 03.31-ին: Դեպքի վայր ժամանած հրշեջները հայտնաբերել են, որ վառվում է  գետնի տակ գտնվող ցիստեռնը, հայտնում է rbc-ն:

Փրկարարները վստահեցնում են, որ  կրակի տարածման վտանգ չկա, կողքին գտնվող պահեստը դատարկ է: