Մեքսիկայի նախագահական ընտրությունների Դեմոկրատական հեղափոխություն կուսացության թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որը պարտվում է անցած նախագահական ընտրություններում, չի ընդունում դրանց արդյունքները եւհամարում է անարդար:
Հուլիսի 2-ին Մեխիկոյում մամլո ասուլիսին նա հայտարարել էր, որ չի կարող ճանաչել խարդախ արդյունքները: Նա հայտարարել է, որ մտադիր է վիճարկել դրանք, հայտնում է NEWSru.com-ը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ԴՀԿ-ի թեկնածուն չի ընդունում ընտրությունների արդյունքները: 2006 թվականին էլ Լոպես Օբրադորը պնդում էր, որ հենց ինքն է հաղթել ընտրություններում, այլ ոչ թե Ֆելիպե Կալդերոնը:
Անցյալ շաբաթ Մեքսիկայի նախագահի բոլոր թեկնածուները «բարի կամքի փաթեթ» են ստորագրել, ըստ որի` բոլոր 4 թեկնածուները` Էնրիկե Պենյա Նետոն, Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, Խոսեֆինա Վասկես Մոտան եւ Գաբրիել Կուադրին պարտավորվել են ընդունել հուլիսի 1-ի ընտրություների արդյունքները:
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցության ներկայացուցիչ Էնրիկե Պենյա Նետոն` հավաքելով 38,15% ձայն: Լոպես Օբրադորը հետ է մնում ձայների 6,5%-ով` ստանալով 31,64%:
Մեքսիկայում ընտրությունները մեկ փուլով են անցկացվում, հաղթողը որոշվում է ձայների մեծամասնությամբ:



























