ԱՄՆ-ում` Հարավային Դակոտայում, հուլիսի 2-ին բռնկված հրդեհը մարելիս բեռնատար օդանավ է ընկել: С-130 օդանավում 6 մարդ է եղել:
Ռազմական օդանավն ընկել է անմիջապես այն բանից հետո, երբ ցած է նետել կրակի տարածմանը խոչընդոտող միջոցը: Հյուսիսային Կարոլինա նահանգի օդային ազգային գվարդիայի հաղորդմամբ` ավիավթարի արդյունքում միայն երկու մարդ են փրկվել, գրում է Life News-ը:
Առայժմ միայն մեկ զոհի անուն է հայտնի` լեյտենանտ Քոլ Փոլ Մայքլի, որի ազգականներին տեղյակ է պահվել դժբախտության մասին:
Օդանավի ընկնելու պատճառը ճշտվում է:


























