Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում, հուլիսի 2-ին, հետաձգել են զենքի առեւտրի մասին պատմության մեջ առաջին անգամ պարտավորեցնող միջազգային պայմանագրի քննարկումը` Պաղեստինի պատվիրակության հետ եղած կոնֆլիկտի պատճառով, որին դիտորդի կարգավիճակ է տրվել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ներածական խոսքը հետաձգվել է մեկ օրով եւ այն կհնչի այսօր` հուլիսի 3-ին:

Որոշ տվյալներով տարաձայնության աղբյուրը եղել է Իսրայելը, որը հայտարարել , որ կհրաժարվի փաստաթղթի քննարկումից, եթե պաղեստինցիները պաշտոնապես ներկա լինեն Կոնֆերանսին: Մեկ այլ տվյալների համաձայն, Պաղեստինի պատվիրակության կարգավիճակը առաջ է բերել Եգիպտոսի անհամաձայնությունը: Եգիպտոսը այն մի քանի երկրներից է, որը ամեն բան չէ որ պաշպանության այդ փաստաթղթում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՄԱԿ-ում այս պայմանագրի քննարկումն արդյունք է մի խումբ միջազգային կազմակերպությունների արշավի, որոնց թվում են Amnesty International-ը եւ Oxfam-ը:

Նշենք, որ տարեկան աշխարհում ապօրինի ձենք է ձեռք բերում շուրջ 750 հազար մարդ: