Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը առողջական խնդիրների պատճառներով հետաձգել է հուլիսի 3-ին նշանակված այցը Լիտվա:
Այդ մասին նա հեռախոսով իրազեկել է գործընկեր Դալյա Գրիբաուսկայտեին:
Ինչպես հաղորդել է Լիտվայի նախագահի աշխատակազմը, Գրիբաուսկայտեն Թուրքիայի նախագահին շուտափույթ ապաքինում է մաղթել եւ առաջարկել այցը տեղափոխել մեկ այլ հարմար ժամանակ:
Հեռախոսազրույցում պետությունների ղեկավարները պայմանավորվել են հետագա երկկողմ հարաբերություններն ամրապնդելու մասին, հատկապես տնտեսության եւ ներդրումների բնագավառում, հաղորդում է «Լիտովսկի կույրերը»:




























