Գերմանացի բժիշկներին չի հաջողվել փրկել 1,5-ամյա Էլվիզ Ֆետտաեւին, ով տառապում էր քաղցկեղի հազվագյուտ տարատեսակով` 4-րդ աստիճանի նեյրոբլաստոմայով` մետաստազներով: Փոքրիկի բուժման համար ռուսաստանցիները սոցիալական ցանցերում 3,5 մլն ռուբլի էին հավաքել: Հուլիսի 2-ին տղան մահացել է Գրեյֆսվալդ քաղաքի կլինիկաներից մեկում:
Վերջին օրերին ձախ աչքի վրա ահռելի ուռուցք էր հայտնվել, որն, ըստ բժիշկների, ճնշում էր աչքին:
Ֆետտաեւները ծագումով Ռուսաստանից են, սակայն բնակվում են Ղրիմում: Երեխայի հայրը մտադիր է հաշվին մնացած գումարները փոխանցել այլ կարիքավոր երեխաների բուժման համար: Գումարները հավաքել էին կամավորները, տասնյակ հազարավոր մարդիկ փոխանցել էին 3 մլն 338 հազար 657 ռուբլի:
Այդ հիվանդությունը հանդիպում է միայն երեխաների մոտ:




























