Իրանը մտադիր է արգելափակել Հորմուզի նողուցը: Ինչպես հուլիսի 2-ին հաղորդել են տեղի լրատվամիջոցները, համապատասխան օրինագիծը քննարկվում է Իսլամական հանրապետության խորհրդարանում:
Ազգային անվտանգության կոմիտեն արգելափակումն անվանում է Եվրոպայի գործողությունների պատասխան, որը հուլիսի 1-ից բեռնարգելք է կիրառում իրանական նավթի ներկրման նկատմամբ: Եթե նեղուցն իրոք փակվի, կտուժեն արեւմուտքի արաբական դաշնակիցները` Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Արաբական միացյալ էմիրությունները եւ Իրաքը, գրում է vesti.ru-ն: 2011թ. Հորմուզի նեղուցով օրական 17 մլն բարել նավթ էր մատակարարվում:
Սակայն ակնհայտ է, որ Իրանի համար շատ դժվար կլինի առանց ռազմական ուղղակի բախման կանգնեցնել միջազգային նավարկությունը: Նեղուցում ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի 25 նավերի առկայությունը կապում է իրանցի զինվորականների ձեռքերը:




























