Մինսկում ռազմական հանդիսավոր շքերթ է ընթանում` նվիրված Բելառուսի Հանրապետության անկախության օրվան: Այն ուղիղ հեռարձակվում է ժողովրդական բոլոր հեռուստա- եւ ռադիոալիքներով, ինչպես նաեւ համացանցով:

Շքերթին մասնակցում են շուրջ 4000 զինվորականներ: Կցուցադրվի անիվավոր եւ թրթուռավոր 150 միավոր տեխնիկա, երկնքում կսավառնեն հայրենական արտադրության ուղղաթիռներ եւ օդանավեր: Մասնացում են նաեւ Ռուսաստանի զինված ուժերը` ի դեմս Պսկովի 76-րդ օդադեսանտային ջոկատի:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթում նշել է, որ մոլորակն այսօր ցնցում են պատերազմներն ու հակամարտությունները, եւ այդ պայմաններում դժվար է շարունակել երկրի Զինված ուժերի ամրապնդումը: Նա նաեւ ընդգծել է, որ Բելառուսում բոլոր հնարավոր  «նարնջագույն հեղափոխությունները» որեւէ հեռանկար չունեն:

Շքերթի ավարտին տեղի կունենա մարզական-երիտասարդական երթ, որին կմասնակցեն Բելառուսի բոլոր բուհերի ուսանողները, Բելառուսական երիտասարդության հանրապետական միության  հսկայական շարասյունը: