Ղազախստանում խոշոր ավտովթարի հետանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում երեք երեխաներ: Միջադեպը տեղի է ունեցել Հարավ-ղազախական մարզում, Ուզուն-Աթա ավան ուղեւորվող միկրոավտոբուսը Բադամ-Շըմքենդ մայրուղում բախվել է «ԿամԱԶ»-ին:

Այդ պահին ճանապարհով անասունների հոտ էր անցնում եւ, ամենայն հավանականությամբ, վարորդը փորձել է շրջանցել այն եւ հայտնվել հանդիպակած հատվածում, որտեղ էլ տեղի է ունեցել բախումը բեռնատարի հետ, հաղորդել են մարզի ճանապարհային ոստիկանությունում:

Միկրոավտոբուսում եղել է 18 մարդ` նախատեսված 16-ի փոխարեն: Վթարի հետեւանքով 10 մարդ տեղում մահացել է, որից երկուսը` երեխաներ: Եվս մեկ երեխա մահացել է հիվանդանոցում, հաղորդում է «Կոմսոմոսկայա պրավդան»:

8 մարդ, այդ թվում «ԿամԱԶ»-ի վարորդը գտնվում են հիվանդանոցում: