Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանն օրերս մասնակցել է Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասի Քիլ քաղաքի Քրիստիան-Ալբրեխտ համալսարանի Արեւելյան Եվրոպայի իրավունքի ինստիտուտի կողմից կազմակերպված «Եվրամիությունը եւ Հարավային Կովկասի երկրները» թեմայով համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են փորձագետներ, դասախոսներ, ուսանողներ եւ լրագրողներ:

Բացման խոսքով հանդես է եկել Քիլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան պր-ն Ալեքսանդր Թրունկը, ով որպես իրավագետ-փորձագետ առիթներ է ունեցել այցելելու տարածաշրջանի երկրները:

Համաժողովին ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ ներկայացրել Հայաստանի տեսակետները ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ելույթներից հետո համաժողովի մասնակիցները զեկուցողներին հարցեր են ուղղել:

Նույն օրը դեսպան Մարտիրոսյանը հանդիպել է Քիլի համալսարանի փոխնախագահ պր-ն Թոմաս Բոշի հետ: Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ զարգացման առաջնայնությունները եւ կրթական բնագավառի ներկա իրավիճակը: Ձեռք է բերվել Քիլի համալսարանի եւ հայկական որեւէ ԲՈւՀ-ի միջեւ համագործակցության հեռանկարների հնարավորությունը ուսումնասիրելու պայմանավորվածություն: