Սարսափելի ողբերգություն է եղել ռուսաստանյան Սախալին կղզում: Շարքայինը գնդակահարել է Կենտրոնական բանկի դաշտային ամսնաճյուղի երեք հաշվապահների Կուրիլյան շրջանի Կունաշիր կղզում: Եւս մեկին նա վիրավորել է, ապա ինքնասպան է եղել:

Քննչական կոմիտեի տվյալներով, հուլիսի 2-ին, ժամը 22:45-ի սահմաններում շարքային Բեսսալովը իրեն ամրակցված հաշվեցուցակային զենքից կրակել է կապիտան Վյաչեսլավ Սպինկոյի, նաեւ Վիկտորյա Լիսենկոյի եւ Զլատա Շեւցովայի վրա: Սպինկոն եւ Լիսենկոն ստացած վնասվածքներից մահացել են տեղում, Շեւցովային տեղափոխել են հիվանդանոց: