Վրաստանի կառավարության նոր կազմը ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը: Այդ մասին, այսօր` հուլիսի 3-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի նախագահ Մանանա Մանջգալաձեն:

Վրաստանի ներքին գործերի նախարար է նշանակվելու Բաչո Ախալայան, ով ավելի վաղ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախարար է նշանակվել Դմիտրի Շաշկինը, ով նախկինում կրթության նախարարն էր:

Կրթության նախարար է նշանակվել Խատիյա Դեկանոիձեն:

Նոր կառավարությունում չի լինի Կոբա Սուբելիանին` փախստականների եւ տեղաբաշխման հարցերով նախկին նախարարը: Նրա փոխարեն նշանակվել է Դալի Խոմերիկին:

Գործարար Պաատա Տրապաիձեն նշանակվել է աշխատանքի տեղավորման նախարար:

Նշենք, որ Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին հունիսի 30-ին նշանակվել էր վարչապետի պաշտոնում: