Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ափսոսում է թուրքական կործանիչի խփման կապակցությամբ: Այդ մասին նա հայտարարել է թուրքական Cumhuriyet թերթի հետ զրույցում:
Ասադի խոսքով, այն, որ կործանիչը պատկանում էր Թուրքիային, պարզվել է միայն խփվելուց հետո: Ինքնաթիռը խփվել էր, որովհետեւ թռչում էր նույն օդային միջանցքում, որ երեք անգամ օգտագործվել էր իսրայելական ավիացիայի կողմից: Ասադը հայտարարել է, թե ափսոսանք չէր ապրի, եթե ինքնաթիռն իսրայելական լիներ:
Ասադը հավաստիացրել է, թե Դամասկոսը ներողություն կխնդրեր, եթե թուրքական ինքնաթիռը խփված լիներ միջազգային օդային տարածքում, մինչդեռ այն ներխուժել է իրենց տարածք:
Նա նաեւ ասել է, թե թույլ չի տա, որ Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունների վատթարացում, ուստի զորք չի կենտրոնացնի սահմանին, ինչպես անում է Թուրքիան:
Թուրքական հետախուզական RF-4E ինքնաթիռը խփվել էր Սիրիայի ՀՕՊ ուժերի կողմից հունիսի 22-ին:



























