ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հարավային Կովկաս կայցելեն հուլիսի երկրորդ տասնօրյակում: Այս մասին APA-ին հայտնել է Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

Նրա խոսքով, այս անգամ այցելությունը կսկսվի Բաքվից, որտեղ նա համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ Ժակ Ֆորի (Ֆրանսիա) հետ միասին կժամանի հուլիսի 10-ին: Հետո նրանք կայցելեն Լեռնային Ղարաբաղ, այնուհետեւ կժամանեն Երեւան:

Պոպովը հայտնել է, որ այցելության շրջանակներում հանդիպումներ են նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, ԱԳ նախարարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Փարիզում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները, բանակցային գործընթացի ընթացիկ վիճակը: