Երկրի ամեն ութերորդ մարդը դժգոհ է իր կազմվածքից եւ քաշից: Ընդ որում` կանանց մեծամասնությանը դուր չի գալիս իր որովայնի տեսքը:

Կանանց 29%-ը դժգոհ է իր ազդրերից,  90%-ը խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս  լողազգեստով սեփական լուսանկարները:

Ընդ որում, հարցման մասնակիցների 60%-ը խոստովանել է, որ դիետա է պահում, իսկ  1%-ը հստակեցրել է, որ քաշն իջեցնում է քաղցած մնալու միջոցով, հայտնում է  The Lancet ամսագիրը:

Պլաստիկ վիրաբուժության եւ կոսմետոլոգիայի ինստիտուտի բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգ Լյուդմիլա Սերիկովան «ԱիՖ»-ի հետ հարցազրույցում նշել է, որ արտաքին գեղեցկությունը կախված է դեմքի մաշկից, նրա մաքրությունից, գույնից, ձգվածությունից: «Մաշկն առողջության հայելին է», — ընդգծել է փորձագետը: