Հունիսին Ադրբեջանը շուրջ 3750 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, միայն հունիսի 6-7-ին, Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են 860 անգամ:

Ընդհանուր առմամբ, հունիսին ադրբեջանական կողմը 670 անգամ օգտագործել է դիպուկահար հրացաններ, 65 անգամ` խոշոր տրամաչափի գնդացիրներ:

Հունիսին ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետեւանքով հայկական կողմից զոհվել է 5 զինծառայող, եւս 12-ը վիրավորվել են, այդ թվում մեկ քաղաքացիական անձ: