Տիրենեյան ծովում նավաբեկության ենթարկված «Կոստա Կոնկորդիա» նավի սեւ արկղը վթարի ժամանակ ոչինչ չի արձանագրել:
Համաձայն փորձագիտական եզրակացության` սեւ արկղը կոտրվել էր Տոսկանայի ափերին կես տարի առաջ կատարված ողբերգությունից չորս օր առաջ:
Corriere della Sera թերթի տվյալներով, մասնագետները, որոնք զբաղվում են վթարի պատճառների վերլուծությամբ, չեն կարողանում ներկայացնել հունվարի 14-ի գիշերը կատարվածի պատկերը, քանի որ հունվարի 13-ի ժամը 23:36-ից հետո տախտակամածային ինքնաձայնագրիչը ոչ մի տվյալ չի գրանցել: Սեւ արկղը կոտրվել էր դեռեւս հունվարի 9-ին: Այդ մասին հայտնի է դարձել նավատեր Costa Crociere ընգերության եւ սպասարկող ծառայության նամակագրությունից: Այն պետք է նորոգեին հունվարի 14-ին, գրում է «Ռոսբալտը»:
Հաղորդվում է, որ վթարի պահին նավում կառավարման որոշ համակարգեր եւս չեն աշխատել:
«Կոստա Կոնկորդիա» նավը խորտակվել է հունվարի 14-ին Տիրենեյան ծովում` Ջիլյո կղզու մոտ, Տոսկանայի ափին: Նավում ավելի քան 4,2 հազար ուղեւոր կար: Ողբերգության զոհ են դարձել 32 մարդ, որոնցից մի քանիսն անհետ կորած են համարվում:


























