Մինչեւ 2013թ. հունվարի 31-ը Microsoft ընկերությունը համակարգիչների օպերացիոն համակարգերը մինչեւ Windows 8-ի հասցնող արտոնյալ թարմացումներ է առաջարկում:

Օրինական կերպով Windows XP, Windows Vista կամ Windows 7 ձեռք բերած օգտավողները կարող են համակարգը 40 դոլարով մինչեւ  Windows 8 Pro-ի հասցնել: Ծրագիրը կգործի 130 երկրներում:

Արտոնյալ թարմացումը հասանելի կլինի միայն Windows 8 Upgrade Assistant ծառայության միջոցով: ՕՀ-ի տեղադրումից առաջ ծառայությունը կստուգի համակարգչի կարգավորումները եւ կմատնանշի համատեղության հնարավոր խնդիրները:

Մինչեւ հունվարի 31-ը Microsoft-ը նաեւ о Windows 8 Pro թարմացումների DVD սկավառակը կվաճառի 70 դոլարով, գրում է  «Կոմպյուլենտան»:

Բացի այդ, հունիսի 2-ից գործում է Windows Upgrade Offer ծրագիրը. սպառողները, ովքեր մինչեւ  հունվարի 31-ը Windows 7-ով համակարգիչ կգնեն, կարող են մինչեւ Windows 8 Pro-ի հասցնել` վճարելով 15 եվրո: