Հնդկաստանի արտգործնախարար Սոմանահալլի Մալլայա Կրիշնան հուլիսի 2-ին այցելել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե` Հնդկաստանի եւ Եվրասիական երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու նպատակով, գրում է «MyNews.in»-ը:
Երկօրյա այցի ընթացքում Կրիշնան իր տաջիկ գործընկերոջ եւ Տաջիկստանի ղեկավարության հետ համակողմանի քննարկում է անցկացրել հնդ-տաջիկական երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ:
Նա նաեւ ելույթ է ունեցել Եվրոպական տարածաշրջանի տասնմեկ երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղրղըզստանում եւ Տաջիկստանում Հնդկաստանի դեսպանների տարածաշրջանային կոնֆերանսին: Սա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների վեցերորդ տարածաշրջանային խորհրդակցությունն է, որում հանդես է գալիս Հնդկաստանի արտգործնախարարը:
Հաշվի առնելով Եվրասիական տարածաշրջանի աճող կարեւորությունը` ԱԳՆ-ի ղեկավարը, ինչպես սպասվում է, կնշի Հնդկաստանի քաղաքական առաջնահերթություններն այդ տարածաշրջանում:




























