«Ահռելի գազային հանքավայր» է հայտնաբերվել Կասպից ծովում, շելֆի ադդրբեջանական հատվածում, Բաքվից 100 կմ հեռավորության վրա: Այդ մասին հայտարարել է ֆրանսիական էներգետիկ Total ընկերությունը, գրում է Financial Times թերթը:

Առաջին, նախնական տվյալները նոր հանքավայրի մասին ստացվել են ֆրանսիացի մասնագետների կողմից 2011թ. սեպտեմբերին:

Այժմ դրանք ստուգվել եւ հաստատվել են:

Total-ը հայտարարել է, թե գազի պաշարները գտնվում են 150-300 մլրդ խմ-ի սահմաններում: Առաջին հորատումներն սկսվելու են 2013թ.: