Նոր Զելանդիայում` Հյուսիսային կղզու շրջանում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Նշենք, որ 2011թ. փետրվարի կեսերին Նոր Զելանդիայի մեծությամբ երկրորդ քաղաք Քրայստերչում ավերիչ երկրաշարժ է եղել, որը գրեթե ամբողջությամբ գետնին է հավասարեցրել քաղաքի կեսը: 6,3 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել էր 147 մարդ: