Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անօրինական է ճանաչել Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի  Լուցենկոյի ձերբակալությունը` այն համարելով քաղաքականացված:

Լուցենկոյի ձերբակալությունն անհրաժեշտ չէր  «նրա գործած հանցագործությունները կամ այն կատարելուց հետո փախուստը կանխելու համար: Բացի այդ, դատարանը կարծում  է, որ մեղքն ընդունելու Լուցենկոյի հրաժարումը հիմք չի կարող ծառայել ձերբակալության համար, քանի որ դա խախտում է արդարադատության հիմնական տարրերը, այնպիսիք, որոնք անձի դեմ չեն վկայում, եւ անմեղության կանխավարկածը»:

Եվրոպական դատարանը Լուցենկոյի ձերբակալության գործում  ընդհանուր առմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածների յոթ խախտումներ է գտել:

ՄԻԵԴ-ն Ուկրաինային պարտավորեցրել է 15 հազար եվրո բարոյական վնասի փոխհատուցում վճարել:

Ինչպես նշում է Rbc Ուկրաինան, Կիեւի Պեչորայի դատարանում կայացված Լուցենկոյի դատավճիռը ՄԻԵԴ-ը չի քննարկել, որոշումը վերաբերում է զուտ նախկին նախարարին կալանքի տակ առնելու հանգամանքներին: