«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 419.08 դրամ` երեկվա 419 դրամի համեմատ: Առեւտրային նստաշրջանը սկսել է բավական բարձր` 1դոլար/419.25 դրամ փոխարժեքով, սակայն այնուհետ դոլարն էժանացել է մինչեւ 419 դրամ:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 1.65 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքների էական փոփոխություններ չկան: Ընդհակառակը` փոխանակման կետերն ավելի հակված են էժանացնել դոլարը: Մասնավորապես` դոլարի առքի առավել տարածված փոխարժեքը երեկվա 418 դրամի փոխարեն այսօր իջել է 417.5 դրամ: Դոլար կարելի է գնել 420 կամ 421 դրամով, որոշ փոխանակման կետերում հայտնվել է նաեւ 419.5 դրամ փոխարժեքը:
Միջազգային Forex շուկայում դոլարն, ընդհանուր առմամբ, թուլանում է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ: Սակայն եվրոյի փոխարժեքը 1.26 դոլարից շատ չի հեռանում:
Ռուսական միջբանկային շուկայում ռուբլին շարունակում է ամրապնդվել դոլարի նկատմամբ` 1 դոլարի փոխարժեքը իջել է մինչեւ 32.4789 ռուբլի:



























