Գործարքների ծավալի կտրուկ աճի պատճառով բանկոմատների աշխատանքներում հնարավոր են խափանումներ: Այսօր` հուլիսի 3-ին, առավոտյան նման նախազգուշացում է տարածել ԱրՔա (Արմենիան Քարդ) վճարահաշվարկային համակարգը:

Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 14:30-ի դրությամբ բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքը վերականգնվել է:

«Արմենիան Քարդ» ընկերությունը հայցում է քարտապանների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: