Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի նորանշանակ դեսպան Դաշնոր Դերվիշին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ  այդ պատասխանատու առաքելության մեջ մաղթել հետագա հաջողություններ: «Ձեր հաջող աշխատանքը բխում է մեր երկու երկրների շահերից: Մենք պատրաստ ենք Ձեզ համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի այդ առաքելությունն արդյունավետ իրականացնեք»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում հայ-ալբանական հարաբերությունների ակտիվացմանն ու խթանմանը: Հայ եւ ալբանացի գործարարների միջեւ շփումների ու կապերի հաստատման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել բիզնես ֆորում:

 Դաշնոր Դերվիշին վարչապետին է ներկայացրել նաեւ Ալբանիայի եվրաինտեգրման գործընթացը եւ այդ համատեքստում կարեւորվել է երկուստեք փորձի փոխանակումը: